Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի տնօրենը աշխատանքից ազատվել է, նախկին կոմերցիոն տնօրենը՝ կալանավորվել


Հայկական ատոմակայանը, արխիվ

Հայկական ատոմակայանը, արխիվ

Օրերս իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Այդ տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ ՀԱԷԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է փոխտնօրեն Մովսես Վարդանյանը:

Մարկոսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ մանրամասներ Հարությունյանը չհայտնեց:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում օրերս կալանավորվել է ՀԱԷԿ-ի նախկին կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Գործի հետ կապված մանրամասներ ԱԱԾ-ն չտրամադրեց:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG