Մատչելիության հղումներ

logo-print

Շաբաթվա ընթացքում հրադադարի աննախադեպ խախտումներ շփման գծի արևելյան հատվածում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ դեկտեմբերի 7-13-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 18 հազար կրակոց:

«Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց: Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փոքր տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG