Մատչելիության հղումներ

Հայաստան-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Բրյուսելում


Բրյուսելում հինգշաբթի օրը կայացել է Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության 6-րդ հանդիպումը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը հիմնվել է 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:

«Երկխոսությունն անցավ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ինչպես նաև՝ միջազգային կառույցներում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում համագործակցության հարցեր»,- փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին: Քննարկումները կենտրոնացած էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության, խտրականության դեմ պայքարի, կրոնի և դավանանքի ազատության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG