Մատչելիության հղումներ

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը փոխանցվել է Մոլդովային


Հունաստանի Սալոնիկ քաղաքում այսօր տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Հունաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը իր ելույթում նշել է, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջ մղման ուղղությամբ:

«Նշվեց, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը: Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Մոլդովային»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG