Մատչելիության հղումներ

Մուսինյան․ Ծեծի է ենթարկվել նաև ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց, որ այսօր ծեծի է ենթարկվել նաև ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարը:

Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հետ մեզ կապվել չհաջողվեց, իսկ ոստիկանության Հրազդանի բաժնից «Ազատությանն» ասացին, որ իրենք ևս նման տեղեկություններ ունեն և փորձում են ճշտել տեղեկատվությունը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել նաև «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG