Մատչելիության հղումներ

Ծեծված ազատամարտիկները հրաժարվել են հաղորդում ներկայացնել ոստիկանություն


Ազատամարտիկ Մանվել Եղիազարյան, արխիվ
Ազատամարտիկ Մանվել Եղիազարյան, արխիվ

Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հրաժարվել են իրենց հետ տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկաններին որևէ պարզաբանում տալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ լրատվամիջոցները գրել էին Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանին և Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու մասին:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք»-ի գրասենյակ՝ ազատամարտիկներից պարզաբանումներ ստանալու նպատակով:

«Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG