Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանը դատապարտել է բռնությունը ԱԺ պատգամավորի նկատմամբ


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ, «Արմենպրես»-ին փոխանցել է Ազգային ժողովի տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

«Պետք է նշեմ, որ պարոն Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակի մասին: Միաժամանակ նկատեմ, որ ԱԺ նախագահի ուշադրության ներքո է գտնվում տվյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքը, որի հետ կապված պարոն Սահակյանն արդեն իսկ խոսել է Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ պետք է նշեմ, որ դեպքի ընթացքի լուծումը պարզապես անհրաժեշտ է թողնել համապատասխան մարմիններին», - ասել է Բաբայանը։

Բաբայանի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը հորդորել է սպասել քննության ավարտին՝ կոչ անելով բոլորին զերծ մնալ այլ ենթադրություններից և նախաձեռնություններից։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան բազմահարկ շենքի մուտքում ծեծի է ենթարկվել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG