Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ. ԵՏՄ-ին միանալուց հետո էլ Հայաստանը զարգացնելու է եվրոպական օրակարգը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության Նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ինչպես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձևավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Արտգործնախարար Ռինկևիչսը իր հերթին ընդգծել է, որ Լատվիան հասկանում և հարգանքով է վերաբերում ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը, նաև հասկանում է, որ դա որևէ ձևով չի խոչընդոտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG