Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը նախաստորագրեցին նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիր


Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո - Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչության փոխանցմամբ՝ փաստաթուղթը Հայաստանի կառավարության անունից ստորագրել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Երկու երկրների վարչապետները արձանագրություն են ստորագրել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև 2015 թվականը վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG