Մատչելիության հղումներ

Հայկական դասակը ներգրավվել է խաղաղապահ առաքելությանը


Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:

«Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել և նրանց ներգրավումն առաքելությանը կարևորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը»,- հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։

Այս արարողությունն իր անդրադարձն է գտել նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG