Մատչելիության հղումներ

Զորակոչի ընթացքում դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զորակոչիկներին, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զորակոչիկներին, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ստեղծվել է 2014 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը տեղի կունենան հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում, յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի, ժամը 11-16-ը: Դիմում-բողոքներն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում:

Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է 010 52-34-82 հեռախոսահամարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG