Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շանս է ի հայտ եկել»


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօրվա հանդիպման ժամանակ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօրվա հանդիպման ժամանակ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ «Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շանս է ի հայտ եկել»:

«Դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, հաստատվել է հրադադար, հաստատվել է կրակի դադարեցման ռեժիմ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը ԱԳՆ-ում անցկացվող համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր վաղ առավոտյան հայտարարել էր, որ երկրում հաստատվել է իսկական հրադադար, և վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ գիշերը անցել է խաղաղ՝ առանց վիրավորների ու զոհերի:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ ռուսամետ անջատականները հաստատել են Ուկրաինայի նախագահի խոսքերը՝ ընդգծելով, որ անցած մեկ օրվա ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել, տուժողներ ևս չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG