Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսին


Լուսանկարը՝ ՀՀ արտգործնախարարության
Լուսանկարը՝ ՀՀ արտգործնախարարության

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսին:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ռինկևիչսը նշել է, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, քննարկվել է նաև Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը Ռինկևիչսին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG