Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սահմանն ապօրինի անցած ընտանիքին


Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2010 թվականի հունվարի10-ին Ադրբեջանի տարածք անցած հայկական ընտանիքին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿՄԽԿ) հայաստանյան ներկայացուցչության մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանի հինգ քաղաքացիներից բաղկացած ընտանիքի հայրենադարձումը տեղի է ունեցել այսօր Իջևանի և Ղազախի միջանկյալ ճանապարհային հատվածում՝ միջազգային սահմանագծին կից, և կատարվել է Կարմիր Խաչի միջնորդությամբ:

«Ընտանիքը փոխանցվել է Հայաստանի իշխանություններին», - ասաց Ամատունին:

Հարցին՝ արդյոք ընտանիքը հայկական կողմի դիմումո՞վ է փոխանցվել Հայաստանի իշխանություններին, Ամատունին պատասխանեց, որ դիմում գոյություն չունի:

«Սովորաբար նման դեպքերում ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելություններ է կատարում: Այդ այցելությունների նպատակներից է աջակցել, որպեսզի այդ քաղաքացիների կամքը իրականանա: Առաջին հերթին մեզ հետաքրքրում է տվյալ մարդու կամքը և կողմնորոշումը, թե նա ինչ է ուզում: Դա իսկ դառնում է իշխանությունների հետ մեր երկխոսության թեման, այլ ոչ թե այդ մարդու ցանկություններից դուրս՝ իշխանությունների ցանկությունը իր վերաբերյալ», - նշեց ԿՄԽԿ-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հաղորդում էին, թե ընտանիքը անցել է Ադրբեջանի տարածք երրորդ երկիր տեղափոխվելու նպատակով:

Ամատունին չմեկնաբանեց, թե ինչպիսին էր հայրենադարձվածների առողջական վիճակը:

Էլեն Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG