Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է վերջին օրերի բռնարարքները


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այսօր տարածած հաղորդագրությամբ դատապարտել է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունները:

«Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը: Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին», - հայտարարում է ընդդիմադիր խմբակցությունը՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG