Մատչելիության հղումներ

Մեկ այսպիսի մեքենան կարողանում է ատամնաշապիկի արտադրության համար անհրաժեշտ ժամանակը կրճատել մինչև մեկ-երկու ժամ:

Բժշկական ռոբոտ-մեքենաները օգնում են իրականացնել նուրբ վիրահատությունները ավելի անվտանգ, հմուտ և արագ:

Համակարգչային ապահովմամբ բժշկական սարքավորումները գնալով ավելի են հեշտացնում բժիշկների գործը: Ատամնաշապիկի տեղադրման համար սովորաբար անհրաժեշտ է եղել մի քանի անգամ այցելել ատամնաբույժին: Մինչ ատամնատեխնիկը պատրաստում էր վնասված ատամի համար մշտական շապիկը, հիվանդը ստիպված էր լինում կրել ժամանակավոր շապիկ: Ութսունականներից ի վեր այս գործը աստիճանաբար ստանձնեցին ռոբոտ-մեքենաները։ Դրա արդյունքում այս ամենի համար այսօր անհրաժեշտ է առավելագույնը երկու ժամ։ Է'լ ավելի արագ է տեղի ունենում տեղադրումը։

Ըստ ատամնաբույժ Մայքլ Սիլվիուսի՝ դրա համար անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե։ Հյուսիսային Վիրջինիայում գտնվող նրա ատամնաբուժարանը հագեցած է ռոբոտատեխնիկայով, որը թույլ է տալիս արագ ու անցավ պատրաստել ու տեղադրել շապիկը: Ատամը տաշելու համար այսօր պահանջվում է միայն հինգ րոպե:

Սիլվիուսը կիրառում է մի սարք, որը տեսագրում է ատամի խոռոչը և ատամի շուրջ գտնվող հատվածը։ Ապա համակարգիչը տվյալները վերլուծում ու տրամադրում է հղկող մեքենային, որն էլ պատրաստում է շապիկը։ Այնուհետև ճենապակե մի խորանարդիկ է տեղադրվում երկու սռնիների միջև, որոնք տաշելով դրան տալիս են մյուս ատամի տեսքը։ Շապիկը կարծրանալու համար մոտ տասը րոպե թրծվում է բարձր ջերմաստիճանի տակ՝ այդ ընթացքում գունատվելով նաև ատամնաշարին բնորոշ տոնայնությամբ։

Հաճախորդները գոհ են մնում արդյունքներից: Նրանց խոսքով՝ այն որևէ կերպ չի տարբերվում իրենց բնական ատամներից։

Բժիշկ Սիլվիուսը կարծում է, որ անգամ այս տեխնոլոգիան մի օր կհնանա:

«Մեկ այլ մեթոդ, որը մենք ցանկություն ունենք տեղայնացնել, գենետիկական ճարտարագիտավորումն է և ի վերջո կլոնավորումը, որպեսզի կարողանանք շապիկը իրապես էմալապատել և դարձնել հաճախորդի բնական ատամի նման», - ասաց բժիշկը:

Իսկ հաճախորդներն առայժմ ուրախ են ատամը մեկ այցի ընթացքում տեղադրելու հնարավորության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG