Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին՝ առաքելության ավարտի կապակցությամբ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Օլեքսանդր Պավլյուկը ընդգծել է, որ անցյալ տարի Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը աչքի է ընկել իր արդունավետությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել 2015-2017թ.թ. գործողությունների ծրագրի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG