Մատչելիության հղումներ

Երևանում թրաֆիքինգի են ենթարկվել Չինաստանի 4 քաղաքացիներ


Հայաստանի քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցել Երևանում Չինաստանի չորս քաղաքացիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Չինաստանի քաղաքացիներ Չյուին և Վանգին Երևանում կամ Վրաստանում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, իսկ իրականում՝ Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014 թվականի հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել և Երևան են տեղափոխել Չինաստանի 4 քաղաքացիների։ Վերջիններս պահվել են Երևանի Լենինգրադյան փողոցում գործող հյուրանոցային համալիրում և մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը Չինաստանի քաղաքացիներ Վանգը և Չյուին ձերբակալվել են ՝ համապատասխանաբար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու և նշված հանցագործությանն օժանդակելու կասկածանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG