Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ սահմանեց վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ, որը հավանության էր արժանացել նաև Սենատում։

Այդ պաշտոնյաներին Վաշինգտոնը մասնակից է համարում ցուցարարների իրավունքների ոտնահարման դեպքերին։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այդ միջոցառումներն անվանել է «հանդուգն, կայսերապաշտական պատժամիջոցներ»:

Մադուրոյի հակառակորդները նրա կառավարությանը մեղադրում են այս տարվա սկզբին ցույցերը ցրելիս մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու մեջ: Ցուցարարների ու անվտանգության ուժերի բախումների հետևանքով Վենեսուելայում առնվազն 40 մարդ է զոհվել:

Վենեսուելայի և ԱՄՆ-ի հարաբերություններ լարված են եղել տարիներ շարունակ, և, ըստ կանխատեսումների, այս պատժամիջոցները կարող են ավելի բարդացնել դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG