Մատչելիության հղումներ

Նախագահը ներկա է եղել Գեղամյանի՝ հայ և ռուս ժողովուրդների մասին գրքի շնորհանդեսին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին:

Գիրքը վերնագրված է «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ժողովածուն ներառում է այս տարվա հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG