Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց


Գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ
Գործարար Լևոն Հայրապետյան, արխիվ

Մոսկվայի դատարանն այսօր երկարաձգեց ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը։

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատավոր Արթուր Կարպովը հայտարարել է, որ Հայրապետյանի խափանման միջոցի մեղմացման դեպքում հնարավոր է, որ նա թաքնվի դատարանից, ոչնչացնի փաստերը, ճնշում գործադրի վկաների վրա կամ այլ եղանակներով փորձի խոչընդոտել քննության ընթացքը։

Այսօրվա դատական նիստին Հայրապետյանը չի մասնակցել, քանի որ տեղափոխվել էր հիվանդանոց։

Լևոն Հայրապետյանը կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ։ Հուլիսի 17-ին Մոսկվայի դատարանը կալանավորեց հայազգի գործարարին։ Սակայն հոկտեմբերի սկզբին Հայրապետյանի առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG