Մատչելիության հղումներ

Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով Երևանում


Լուսանկարը՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովին:

Վարչապետը նշել է, որ տնտեսական իրավունքները կարևորագույն երաշխիք են մարդու, հասարակության և պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում:

«Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում և ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձևակերպումներից շատ առաջ մարդիկ, առաջին հերթին, դրսևորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ: Այսօր մարդու իրավունքները ավելի խորքային է և ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական արդարության երաշխիք»,- ասել է Աբրահամյանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետն ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG