Մատչելիության հղումներ

Ղարաբաղում տոնում են անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը


Լեռնային Ղարաբաղի դրոշը և զինանշանը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի դրոշը և զինանշանը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

«Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին», - Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, ուղերձում:

«Ինչպես 1991 թվականի Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006 թվականին մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է և պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան: Մեր ընտրած ճանապարհն այլևս անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ», - իր ուղերձում գրում է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

«Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետևելով օրենքի տառին ու ոգուն և ստեղծելով ուժեղ իրավական պետություն», - գրում է Բակո Սահակյանը՝ վստահություն հայտնելով, որ «Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG