Մատչելիության հղումներ

Ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը, որը որպես մեղադրյալ ներգրավված է «Բաշնեֆտ»-ի գործով, տեղափոխվել է հիվանդանոց, և նրա տնային կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը կանցկացվի իր բացակայությամբ: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը այսօր հայտնել են Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանից՝ մանրամասներ չփոխանցելով:

Լևոն Հայրապետյանը, հիշեցնենք, կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ, հուլիսին Ռուսաստանի քննչական կոմիտեն փողերի յուրացման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրել նրան, նա կալանավորվել էր, սակայն հոկտեմբերի սկզբին վատառողջ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG