Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավորը դիմում է ԱՄՆ-ին


Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավոր Վիան Դախիլ, արխիվ
Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավոր Վիան Դախիլ, արխիվ

Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի միակ պատգամավորը Միացյալ Նահանգներին կոչ է արել ավելի ակտիվորեն օգնել իր հայրենակիցներին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։

Վիան Դախիլը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ազատի և իրենց ընտանիքներին վերադարձնի մոտ 5 հազար եզդի կանանց, ովքեր խմբավորման կողմից առևանգվել են։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը պետք է այս մարդկանց վերադարձնի կամ ռազմական միջամտությամբ, կամ էլ այլ տարբերակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG