Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսի փաստաբանն այսօր հայտարարել է, որ կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպանը հազիվհազ է քայլում և դժվարությամբ է կարողանում շնչել:

Հայտնի իրավապաշտպանի հետ նախնական կալանքի վայրում տեսակցելուց հետո փաստաբան Ռամիզ Մամադովը «Ազատությանը» պատմել է, որ Յունուսը «50 մետրանոց միջանցքը հազիվ կես ժամում է կարողացել անցնել»:

Փաստաբանի պնդմամբ, Յունուսի մոտ ախտորոշվել է Հեպատիտ C, սակայն կալանավայրում նրան դեղորայք չի նշանակվում, իսկ դրսից դեղեր բերելը արհեստականորեն բարդացվում է:

«Նրան ասել են, որ արյանը ճնշումը և շաքարի մակարդակը նորմալ է, մինչդեռ իրականում դրանք շատ բարձր են», - ասել է Մամադովը:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, ով ևս ձերբակալված է, Ադրբեջանի իրավապահների կողմից հետապնդվում էին դեռևս այս տարվա ապրիլից, երբ Անկարայում ձերբակալվեց, ապա Ադրբեջան արտահանձնվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Յունուս ամուսինները նույնպես այդ գործով են անցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG