Մատչելիության հղումներ

«Ճնշումների» պատճառով փակվում է ադրբեջանական Meydan TV-ն


Meydan TV ադրբեջանական օնլայն հեռուստաընկերությունը դեկտեմբերի 9-ից դադարեցնում է իր գործունեությունը և փակում Բաքվում գտնվող գրասենյակը. այս մասին ասվում է հեռուստաընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Որպես պատճառ նշվում է՝ «Ադրբեջանում ազատ խոսքի խեղդումն ու անկախ լրատվամիջոցներին ուղղված ճնշումները»:

«Meydan TV»-ն հայտարարում է, որ այդ քայլին է գնում՝ «նպատակ ունենալով ապահովել աշխատակիցների անվտանգությունը»:

Նշենք, որ այս հեռուստաընկերությունը ստեղծվել է երեք տարի առաջ՝ Եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման արդյունքում:

Հեռուստաընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Բեռլինում. հիմնադիրը Էմին Միլլին է (Աբդուլաև), նախկին քաղբանտարկյալ, ով արտագաղթել է Ադրբեջանից:

Ադրբեջանի իշխանությունները բազմիցս մեղադրել են այս լրատվամիջոցին «սուտ և զրպարտություն» տարածելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG