Մատչելիության հղումներ

Հայաստանը վարկ կստանա հայկական և վրացական էներգահամակարգերը միացնելու համար


KFW բանկը Հայաստանին կտրամադրի 85.2 միլիոն եվրո վարկ, հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով միացնելու համար:

Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա, էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում, ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105.2 միլիոն եվրո:

Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 միլիոն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

Տրամադրվող վարկային միջոցները նույն վարկային պայմաններով ենթավարկային պայմանագրով կտրամադրվեն վերջնական շահառու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG