Մատչելիության հղումներ

Քեմերոնը երկօրյա այցով կժամանի Թուրքիա


Դեյվիդ Քեմերոնը և Ռեջեփ Էրդողանը, ախրիվ

Դեյվիդ Քեմերոնը և Ռեջեփ Էրդողանը, ախրիվ

Երկօրյա այցով Թուրքիա է ժամանում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որտեղ նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

Ըստ բրիտանական մամուլի՝ Քեմերոնը թուրքական կողմին կոչ է անելու, որպեսզի վերջինս համագործակցի Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա բրիտանացի արմատական մահմեդականների տեղաշարժի կանխման հարցում:

Բրիտանիայի վարչապետը մտադիր է քննարկել նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և երկկողմ հարաբերությունների հարցերը: Իր պաշտոնավարման ընթացքում սա Քեմերոնի երկրորդ այցն է Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG