Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կալանավորված լրագրողը հեռախոսազրույց է ունեցել գործընկերների հետ


Խադիջա Իսմայիլովա, արխիվ
Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Ադրբեջանում կալանավորված լրագրող Խադիջա Իսմայիլովան քննչական մեկուսարանից այսօր զանգահարել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի խմբագրություն:

Անդրադառնալով իր կալանքին` նա ասել է, թե գիտեր, որ իշխանությունները վաղ թե ուշ կգնան այդ քայլին:

«Ես ամուր եմ, և դուք էլ ամուր եղեք: Գիտեի, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալու: Դա տեղի ունեցավ, և ես ձերբակալվեցի: Ինձ ներկայացված մեղադրանքները մտացածին են, և այդ ամենը կեղտոտ ու սև PR է: Չնայած այդ ամենին՝ ես ամուր եմ: Գիտեմ, ձեզ համար էլ հեշտ չէ: Սակայն մի հուսահատվեք ու շարունակեք աշխատել: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն անի իր գործը», - լրագրողի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ նշելով, որ Իսմայիլովան գործընկերներից ակնկալում է նոր հետաքննություններ, իսկ իրավապաշտպաններից՝ նոր նախաձեռնություններ:

Լրագրողը նաև տեղեկացրել է, թե կալանավայրի պայմաններից չի դժգոհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG