Մատչելիության հղումներ

Դատական կարգադրիչների գործն ուղարկվել է դատարան


Երևանի դատարաններից մեկի դահլիճը, արխիվ
Երևանի դատարաններից մեկի դահլիճը, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով նախաքննությունը և քրեական գործն ուղարկվել է դատարան։

«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Հայաստանի Դատական դեպարտամենտ»-ի ստորաբաժանումներում՝ Հայաստանի վճռաբեկ, վարչական, վերաքննիչ քաղաքացիական, Կոտայքի, Շիրակի, Արարատ և Վայոց Ձոր մարզերի, [Երևանի] Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների պետեր, պատասխանատու պաշտոնատար անձինք՝ Ա. Մալխասյանը, Ա. Մամյանը, Գ. Աբրահամյանը, Թ. Ղուկասյանը, Հ. Մարգարյանը, Ն. Մելքոնյանը, Ա. Գևորգյանը, Ա. Պետրոսյանը, Էդ. Հովհաննիսյանը և Ա. Միրզոյանը, անձնական այլ դրդումներով` անմիջական ղեկավարի ապօրինի հանձնարարությունը կատարելու և հետագայում նրա հովանավորչությունն ստանալու նպատակով, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում կատարել են պաշտոնեական կեղծիքներ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Աղբյուրը փոխանցում է, որ նշված պաշտոնատար անձինք աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում ընդգրկել են նաև փաստացի ծառայություն չիրականացնող տասնյակ անձանց, ինչից հետո իրենց ստորագրությամբ հաստատել վերը նշված կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել անձնակազմի կառավարման բաժին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 10 պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG