Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունեց նաիրիտցիներին


Նաիրիտցիները Կառավարության շենքի մոտ, 9-ը դեկտեմբերի, 2014թ
Նաիրիտցիները Կառավարության շենքի մոտ, 9-ը դեկտեմբերի, 2014թ

Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Նաիրիտ» գործարանի վեց աշխատողի։ Մինչ վարչապետի հետ ներսում քննարկվում են նաիրիտցիների խնդիրները, Կառավարության շենքի դիմաց հավաքվածները հեռանալ չեն պատրաստվում՝ սպասում են քննարկման արդյունքներին։

«Ազատության» հետ զրույցում նրանք ընդգծեցին՝ վարչապետի հետ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեն։

Գործարանի աշխատակիցներն արդեն 18 ամիս, ոմանք՝ երկու տարի աշխատավարձ չեն ստացել: Նրանք հինգ օր առաջ աշխատավարձի պարտքերը մարելու և կրճատումները դադարեցնելու պահանջով նախագահականի մոտ էին։ Չորս հոգու ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նաիրիտցիները փաստեցին՝ հանդիպումից հինգ օր է անցել, սակայն դրական տեղաշարժ դեռևս չեն նկատել։

Արդեն մի քանի օր է՝ նաիրիտցիները նույն խնդիրներով նաև Կառավարության շենքի դիմաց են հավաքվում, վարչապետի հետ հանդիպում պահանջում։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG