Մատչելիության հղումներ

Ցույց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն լրագրողի


Ցուցարարները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, 8-ը դեկտեմբերի, 2014թ․

Ցուցարարները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, 8-ը դեկտեմբերի, 2014թ․

Տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Բաքվում արդեն չորս օր կալանքի տակ գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի։

Ակցիայի մասնակիցները լրագրողին ազատելու պահանջով գրառումներով բացիկներ են փոխանցել դեսպանատուն։ Ակցիան կազմակերպել էր ֆոտոլրագրող Ամանդա Ռիվկինը։

Միջազգային հեղինակավոր մի շարք կառույցներ, այդ թվում՝ Հելսինկյան կոմիտեի ամերիկյան գրասենյակը, մտահոգություն են հայտնել Իսմայիլովայի կալանավորման կապակցությամբ։

Մերիլենդ նահանգից դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը հայտարարել է, որ Իսմայիլովան ադրբեջանական իշխանությունների անողոք հետապնդման թիրախ է դարձել՝ այդ երկրում կոռուպցիոն դեպքերի բացահայտման պատճառով։

Լրագրողը մեղադրվում է զրպարտության մեջ:

Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են Իսմայիլովային Իլհամ Ալիևի ընտանիքի ահռելի ունեցվածքի վերաբերյալ հետաքննական հոդվածների շարք հրապարակելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG