Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Խադիջա Իսմայիլովային


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովա

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովա

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ արդեն 3 օր կալանքի տակ գտնվող «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային այսօր այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները։ Հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդվում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Բաքվի կալանավայրում Իսմլայիլովային է այցելել նաև իրավաբան Էլթոն Գուլիևը։ Իրավաբանի խոսքով՝ լրագրողի ինքնազգացողությունը լավ է, նա չի բողոքում կալանավայրի պայմաններից։

Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան կալանավորվեց դեկտեմբերի 5-ին՝ երկու ամսով:

Լրագրողը մեղադրվում է զրպարտության մեջ: Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են լրագրողին Իլհամ Ալիևի ընտանիքի ահռելի ունեցվածքի վերաբերյալ հետաքննական հոդվածների շարք հրապարակելուց հետո:

Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատել հայտնի լրագրողին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG