Մատչելիության հղումներ

Մովսեսցիները խմելու ջրից օգտվելու ավելի անվտանգ հնարավորություն ստացան


Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցի հետևանքով վնասված ավտոտնակի դարպաս Մովսես գյուղում, օգոստոս, 2014թ․

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցի հետևանքով վնասված ավտոտնակի դարպաս Մովսես գյուղում, օգոստոս, 2014թ․

Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի 800 մետր ճանապարհ անցնել, մոտենալ հայ - ադրբեջանական սահմանին գտնվող աղբյուրին ու խմելու ջուր բերել․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ջանքերով վերանորոգվել է գյուղի ջրամատակարարման ցանցը։

Տասնմեկ տնային տնտեսություն ջրով ապահովող ծրագրի շրջանակում երկարացվել և բարելավվել է ջրամատակարարման ցանցը․ տեղադրվել են 580 մետր երկարությամբ խողովակաշար, 3 հազար լիտր պլաստիկ ջրի բաք և հանրային օգտագործման համար ավտոմատ փականով ծորակ՝ ջուրը խնայողաբար օգտագործելու համար։

ԿՄԽԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ՝ կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ամբողջ գյուղի՝ 1.350 մարդու համար նախատեսված ջրավազանը. գյուղի ողջ բնակչությունը կարող է օգտվել հավաքված ջրից ըստ անհրաժեշտության, հատկապես՝ ջրի պակասի և երաշտի ժամանակ։

Այս տարի նմանատիպ նախագծեր են իրականացվել նաև Տավուշի մարզի Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG