Մատչելիության հղումներ

Ռյաբկով․ «ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանում հասնել իշխանափոխության»


Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալը այսօր Միացյալ Նահանգներին մեղադրել է Ռուսաստանում իշխանափոխության հասնելու ձգտման մեջ:

Արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Պետդումայում լսումների ժամանակ ասել է, թե ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի կողմից սահմանվող պատժամիջոցների պաշտոնապես հռչակվող նպատակի ետևում «գործնականում չի թաքցվում Ռուսաստանում իշխանափոխության համար սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծելու նպատակը»:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսը բանաձև ընդունեց, որով սուր քննադատության ենթարկեց հարևան երկրների նկատմամբ Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը՝ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական գերակայություն հաստատելու նպատակով։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կշարունակի ճնշումները Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան չփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։

Ռուսաստանում ԱՄՆ-ի բանաձևը որակել են հակառուսական։ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ռուս - ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը ժամանակավոր չէ, և այն անվանել է «երկրորդ սառը պատերազմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG