Մատչելիության հղումներ

Դինքի մարդասպանը կրկին հարցաքննվել է` արդեն որպես վկա


Թուրքիա - Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ՝ ոստիկանների ուղեկցությամբ, հուլիս, 2008թ․

Թուրքիա - Օգյուն Սամասթը Ստամբուլի դատարանի շենքի մոտ՝ ոստիկանների ուղեկցությամբ, հուլիս, 2008թ․

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հրանտ Դինքի սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը անցած ուրբաթ օրը «Քանդիրա» բանտից տեղափոխվել է Ստամբուլի դատարաններից մեկը, որտեղ նրան կրկին հարցաքննել են «Ակոս»-ի խմբագրի սպանության գործով: Այս անգամ Սամասթը հարցաքննվել է որպես վկա` որոշ մանրամասներ հաղորդելով Դինքի սպանության մինչ օրս անհայտ հանգամանքների վերաբերյալ:

Այդ նոր իրողությունների և դրանց մասին խոսելու իր ցանկության մասին Սամասթը հատուկ նամակով դատախազությանն էր դիմել դեռ նոյեմբերի վերջին: Նրա նոր ցուցմունքների բովանդակությունը, սակայն, առայժմ գաղտնի է պահվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG