Մատչելիության հղումներ

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը այսօրվանից սկսած մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

«Ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ԿԲ-ն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը», - ասված է ԿԲ-ի հայտարարությունում։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ որպեսզի նվազեցվի Կենտրոնական բանկի ազդեցությունը դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG