Մատչելիության հղումներ

logo-print

Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման


Վազգեն Խաչիկյանը դատարանի դահլիճում, արխիվ

Վազգեն Խաչիկյանը դատարանի դահլիճում, արխիվ

Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանը այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման` պետբյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեղադրանքով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարով պակասեցրեց դատախազի պահանջած պատժաչափը:

Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու է դատավճիռը, քանի որ այն շատ խիստ է, և դատարանը հաշվի չի առել որևէ մեղմացուցիչ հանգամանք: Փաստաբանի պնդմամբ՝ դատավորը գործեց ոչ պրոֆեսիոնալ:

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG