Մատչելիության հղումներ

Ուորլիքը ափսոսում է, որ Նալբանդյանը և Մամեդյարովը Բազելում չհանդիպեցին


Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք
Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ափսոսանք է հայտնել, որ շվեյցարական Բազել քաղաքում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի կայացել:

«Ափսոսում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չկարողացան հանդիպել ԵԱՀԿ-ում: Երկխոսությունը խաղաղ գործընթացի անհրաժեշտ մաս է», - Թվիթերում գրել է ամերիկացի համանախագահը:

Նախորդ շաբաթ Բազելում անցկացված ԵԱՀԿ-ի նախարարականի շրջանակներում, հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը առանձին հանդիպումներ են ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG