Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը այցելում է Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա քաղաքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Մարգարյանը կունենա մի շարք հանդիպումներ:

Ավելի ուշ քաղաքապետարանից հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այսօր մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային երրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հրավերով ներկա է գտնվել Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG