Մատչելիության հղումներ

Հեյգել․ Ամերիկյան զորքերի անելիքը Աֆղանստանում ավարտված չէ


Չաք Հեյգել, նոյեմբեր, 2014թ․

Չաք Հեյգել, նոյեմբեր, 2014թ․

Անցած ամիս հրաժարական տված ու դեկտեմբերի 7-ին որպես Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար վերջին անգամ Աֆղանստան այցելած Չաք Հեյգելը Ջալալաբադում տեղակայված միջազգային զորախմբին ասել է, որ ամերիկյան զորքերի անելիքը Աֆղանստանում ավարտված չէ։

Հեյգելն Աֆղանստանից ուղևորվել է Քուվեյթ։

Պաշտպանության նախարարի պաշտոնում Հեյգելին փոխարինելու է մասնագիտությամբ ֆիզիկոս, նախարարի նախկին տեղակալ Էշթոն Քարտերը։

Մինչև տարեվերջ ԱՄՆ-ը այդ երկրից դուրս է բերելու իր զորախումբը՝ թողնելով այնտեղ միայն 12 հազար 500 զինվորականներ՝ աֆղանական զորքերին ուսուցանելու համար։

Չորս տարի առաջ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 130 հազար զինծառայող կար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG