Մատչելիության հղումներ

Քերրին Թեհրանից պահանջում է ազատ արձակել լրագրողին


Իրան - Ջեյսոն Ռեզայանը և նրա կինը՝ Եգանե Սալեհին Իրանի արտգործնախարարությունում, Թեհրան, 10-ը սեպտեմբերի, 2013թ․
Իրան - Ջեյսոն Ռեզայանը և նրա կինը՝ Եգանե Սալեհին Իրանի արտգործնախարարությունում, Թեհրան, 10-ը սեպտեմբերի, 2013թ․

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգություն է հայտնել Իրանում հուլիսից կալանավորված The Washington Post-ի թղթակցին մեղադրանք առաջադրելու առնչությամբ։

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ասել է, որ լրագրող Ջեյսոն Ռեզայանի մեղադրանքը պետք է վերացվի, և լրագրողը պետք է անհապաղ ազատ արձակվի։

Ռեզայանը իրանական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նա երկքաղաքացիություն ունի։ Լրագրողը ձերբակալվել է հուլիսի 22-ին՝ կնոջ հետ, որը նույնպես The Washington Post-ում է աշխատում։ Կինը որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG