Մատչելիության հղումներ

Քարաթափման վայրում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ


ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի ունցած քարաթափման վայրում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Այս որոշումը կայացրել են տեղում աշխատող տրանսպորտի և կապի և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Պայթեցումից հետո ճանապարհաշինարները կմաքրեն ճանապարհը:

Դեկտեմբերի 6-ին նշված ճանապարհահատվաում տեղի էր ունեցել խոշոր փլուզում։ Հսկայական ժայռաբեկորները` մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել են Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG