Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը


Ֆաթիհ Աքինը Երևանում, արխիվ

Ֆաթիհ Աքինը Երևանում, արխիվ

Ֆրանսիայի հարավային հայաշատ Վալանս քաղաքի կինոթատրոնում ներկայացվել է Ֆաթիհ Աքինի «Հատում» (The Cut) ֆիլը։

Սա ծագումով թուրք ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի առաջին ցուցադրությունն էր Ֆրանսիայում։ Ֆիլմը մեծ հուզումով է ընդունվել Վալանսի հանդիսատեսների կողմից։

Աքինի ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա է եղել նաև Վալանսի քաղաքապետը, սկիզբն է այն երկու տասնյակից ավելի միջոցառումների, որ ծրագրել է Վալանսի հայկական մշակութային ժառանգության կենտրոնը՝ տեղական իշխանությամբ օգնությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու համար։

«Հատումը» թուրքական կողմից Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված առաջին ֆիլմն է, այն այս տարի ներկայացվել էր Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում։

Ռուզան Կյուրեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG