Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա երկու օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, իսկ 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 10-ին սպասվում են տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG