Մատչելիության հղումներ

Իրանի դատարանը մեղադրանք է ներկայացրել Washington Post-ի թղթակցին


Ջեյսոն Ռեզաիանը և կինը Իրանի արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսին, 10-ը սեպտեմբերի, 2013թ.

Ջեյսոն Ռեզաիանը և կինը Իրանի արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսին, 10-ը սեպտեմբերի, 2013թ.

Իրանի դատարանը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել հուլիսից կալանավորված Washington Post-ի թղթակցին։

Washington Post-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Թեհրանի դատարաններից մեկը տասը ժամից ավելի քննել է ամռանը ձերբակալված լրագրող Ջեյսոն Ռեզաիանի գործը: Սակայն հայտնի չէ, թե ինչի համար է մեղադրվում լրագրողը, հայտնում է ամերիկյան պարբերականը։

Ռեզաիանը իրանական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նա երկքաղաքացիություն ունի։ Լրագրողը ձերբակալվել է հուլիսի 22-ին ՝ կնոջ հետ, ով նույնպես Washington Post-ում է աշխատում։ Կինը որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG