Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը զբոսաշրջային ծրագրերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել


ԼՂ նախագահ Բակո Սահակյան
ԼՂ նախագահ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Ղարաբաղում զբոսաշրջության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել էկոտուրիզմի զարգացման հեռանկարներին, որի համատեքստում ներկայացվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում էկոգյուղի ստեղծման ծրագիրը:

«Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին` Արցախում զբոսաշրջության զարգացմանը, այս գործում արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավմանը և ժամանակակից փորձի կիրառմանը նպաստելու համար»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG