Մատչելիության հղումներ

Այսօր Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցն է:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12-բալանոց սանդղակով): Պաշտոնական տվյալներով` զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը՝ դարձել հաշմանդամ, 530 հազար բնակիչ անօթևան էր մնացել:

Երկրաշարժը ոչնչացրեց Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային և արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Քաղաքի շուրջ 250 հազար բնակիչներից այսօր մնացել է 100 հազարից մի փոքր ավելին:

Երկրաշարժից 26 տարի անց էլ աղետի գոտում հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, բազմաթիվ այլ չլուծված խնդիրներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG