Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 8-25-ը արգելվում է ձկան և խեցգետնի որսը


Սևանա լիճը
Սևանա լիճը

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով՝ սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, 2014 թվականի դեկտեմբերի 8-25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

ՀՀ բնապահպանության նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանա լճի հարակից համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման միջոցառումներ իրականացնելու հարցով, հայտնում է բնապահպանության նախարարությունը։

Խորհրդակցության սկզբում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ստորագրել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG